Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Դրական նախադրյալներ նկատվում են»

«Դրական նախադրյալներ նկատվում են»
19.04.2016 | 09:54

Ցանկացած պատերազմ ուղղակիորեն ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Ինչպե՞ս այն կանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա, հատկապես եթե նկատենք, որ նավթի միջազգային գները նվազում են: Հարց, որի պատասխանը փորձեցինք ստանալ արդյունաբերողների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ:


-Չեմ կարող այդպիսի վերլուծություն անել, քանի որ լիարժեքորեն չեմ տիրապետում Ադրբեջանի տնտեսական գործընթացին: Ինչ խոսք, ցանկացած պատերազմ երկրի տնտեսության համար շահավետ չի կարող լինել: Ինչ վերաբերում է նավթի գների անկմանը, ապա Ադրբեջանի ռազմական գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ, քանի որ այն պայմանավորված է միջազգային գործընթացներով:
-Պարոն Ղազարյան, Դուք լավ տեղեկացված եք մեր` Հայաստանի տնտեսությունից: Ինչպիսի՞ իրավիճակ է մեզ մոտ:
-Մենք փորձում ենք 2015-ի համեմատ ապահովել տնտեսական որոշակի աճ: Սրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ մեր տարածաշրջանում տնտեսական նեգատիվ բոլոր գործոնները վերացած չեն: Բոլոր դեպքերում, հույս ունեմ, որ այս իրավիճակում կկարողանանք բարելավել 2015-ի տնտեսական ցուցանիշները:
-Տարեսկզբից 4 ամիս է անցել, ըստ Ձեզ, տնտեսության աշխուժացման համար դրական նախադրյալներ կա՞ն:
-Եռամսյակը դեռ վերջնական չենք ամփոփել, բայց և այնպես, այո, դրական նախադրյալներ նկատվում են գործարար միջավայրում: Բացի այդ, կառավարությունը մշակել է իրատեսական գործիքակազմ՝ միտված արտահանման ոլորտի զարգացմանը: Բնակլիմայական պայմանները ևս նպաստավոր են գյուղատնտեսության և վերամշակող ձեռնարկությունների համար:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ